
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վերիկո Իմերիշվիլին ձերբակալվել է` կաշառք ստանալու մեղադրանքով:
Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարությունը: Կին ոստիկանի ձերբակալության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (հատկապես խոշոր չափի կաշառք ստանալը): Մեղքն ապացուցելու դեպքում ոստիկանին 11-15 տարվա ազատազրկում է սպառնում: