Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Twitter-ում գրել է, որ Կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ ինը երկրներից և բոլոր թեկնածու երկրներից։
Նրա խոսքով, հակակոռուպցիոն ցուցանիշներով եվրոպական հնգյակում է նաև Վրաստանը։
«2022 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանը 41-րդն է աշխարհում և առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 20-յակում։ Վրաստանն ունի նույն ցուցանիշը, ինչ Չեխիան, Իտալիան և Սլովենիան՝ առաջ անցնելով ԵՄ անդամ ինը երկրներից և թեկնածու բոլոր երկրներից։ Նաև հակակոռուպցիոն բարելավված ցուցանիշներով Վրաստանը Եվրոպայի լավագույն 5 երկրների շարքում է»,- գրել է Պապուաշվիլին։
Նշենք, որ Transparency International-ի հրապարակած 2022 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսով (CPI) երկիրը վերջին 10 տարում արդյունավետ քայլեր չի ձեռնարկել կոռուպցիայի դեմ և վարկանիշում 180 երկրների մեջ զբաղեցնում է 41-րդ տեղը։
«Transparency International-Վրաստան»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանն այս տարի ունի 56 միավոր, ինչը մեկ միավորով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նախկինում երկիրն ունեցել է 56 միավոր 3 անգամ՝ 2017, 2019 և 2020 թվականներին։
Կարդացեք նաև՝