
Կորոնավիրուսով վարակված անձանց մասին հաղորդող վրացալեզու հարթակն արդեն հասանելի է: Այն ներկայացրել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Հավելվածը IOS օգտատերերի համար հասանելի է App Store-ից` STOP COVID, իսկ անդրոիդ օգտատերերի համար Google Play-ից` NOVID20 անվամբ:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ներբեռնումից հետո համակարգում գրանցվելու անհրաժեշտություն չկա, հետևաբար, այն անձնական տվյալների մասին տեղեկատվություն չի պարունակում: