
Մարտի 29-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:
Կորոնավիրուսով վարակման դեպքերին զուգահեռ աճում է նաև առողջացածների թիվը: Այս պահի դրությամբ Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 18 պացիենտ:
Կարանտինային գոտում է գտնվում 4717 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ: