Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Նոնա Էփաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շրջանում արձանագրվել է 3 մանկավարժի վարակման դեպք:
Ընդհանուր առմամբ, այսօր արձանագրված 170 դեպքերից 124-ը գրանցվել է հենց Աջարիայի շրջանում, որն այս պահին համարվում է կարմիր գոտի: Ամռանը շրջանում եղած ուսուցիչները պարտադիր կարգով կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Դեպքերի աճի պատճառով Վրաստանի խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն այսօր մեկնարկել է հեռավար: Հոկտեմբերի 1-ից ուսումնական գործընթացը կշարունակվի դասասենյակներում: