
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 33 տոկոսը Քվեմո Քարթլիի բնակիչներ են: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
«Վրաստանում գրանցված դեպքերից մոտ 200-ը Քվեմո Քարթլիում է: Վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բոլնիսիում՝ 117 դեպք, այնուհետև՝ Թեթրիծկղարոյում՝ 48 դեպք և 33 դեպք՝ Մառնեուլիում», — ասել է Գամկղրելիձեն:
Նշենք, որ Վրաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 610: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 6 նոր դեպք: