
Բաթումիում կորոնավիրուսով վարակված քաղաքացին քվեարկել է ընտրատեղամասում: Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ սա եղել գրանցող անձի խնդիրն էր, ինչի համար նա արդեն համապատասխան զգուշացում է ստացել:
«Ընտրողների հոսքը շատ մեծ է, մինչ փորձում էինք ճշտել, քաղաքացին սխալմամբ քվեարկության մասնակցեց: Նա չէր ասել, որ վարակված էր: Գրանցողը չէր ֆիքսել, որ տվյալ ընտրողը հատուկ ցուցակում է: Արդեն ամեն ինչ ավարտված է, ընտրական գործընթացը սովորական ռեժիմով շարունակվում է»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավարը: