
Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է ևս 29 պացիենտ և առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 269: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքում:
Կարանտինի ռեժիմում է 5082, հատուկ վերահսկողության ներքո՝ 505 մարդ:
Մայիսի 6-ի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 6 նոր դեպք: Վրաստանում ընդհանուր թվով 610 վարակի դեպք է գրանցվել: