Անցած շաբաթվա ընթացքում (13-19.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 616 նոր դեպք։ Առողջացել է 482 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 78 հազար 650 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է 0.78 տոկոս: