«Վրաստանում սեպտեմբերի 16-ին հաստատված կորոնավիրուսի 196 դեպքերից 144-ն Աջարիայից են, 25-ը՝ Թբիլիսիից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Աջարիայի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ բուժման կուրս է անցնում 479 պացիենտ, որոնցից 321-ը բուժհաստատությունում, 158-ը՝ կարանտինային տարածքում վերահսկողության ներքո: Անցած 24 ժամվա ընթացքում միայն Աջարիայում արվել է ավելի քան 4000 PCR թեստ, որից 144-ը դրական է եղել:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ այն պացիենտները, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի թեթև տեսակ, բուժվում են տանը՝ ինքնամեկուսացված վիճակում: