Անցած շաբաթվա ընթացքում (28.08.2022 — 02.09.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 787 նոր դեպք։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Տեղեկության համաձայն, առողջացել է 14 հազար 257 հիվանդ, իսկ 8 պացիենտ մահացել է։
Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 73 հազար 436 թեստավորում է կատարվել:
Վերջին 7 օրվա դրական ցուցանիշը 17.41 տոկոս է, 14 օրվանը՝ 14.67 տոկոս: