
Անցած շաբաթվա ընթացքում (24.07-31.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 հազար 802 նոր դեպք։ Առողջացել է 10 հազար 233 հիվանդ, իսկ 10 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը՝ 6 005-ը, գրանցվել է Թբիլիսիում:
Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 76 հազար 309 թեստավորում է կատարվել:
Դրական ցուցանիշը 15.47 տոկոս է: