
Անցած շաբաթվա ընթացքում (10.07-17.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 812 նոր դեպք։ Առողջացել է 4 764 հիվանդ, իսկ 7 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը՝ 4 979-ը, գրանցվել է Թբիլիսիում:
Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 72 հազար 073 թեստավորում է կատարվել:
Դրական ցուցանիշը 10.84 տոկոս է: