
Հոկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 645 195-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 586 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 603 995 մարդ։
Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 9 306։
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9,79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6,95%, վերջին 7 օրվանը՝ 8,52%: