Փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24 616 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 350 454-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 18 221 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 124 442։
Վարակից մահացել է ևս 54 մարդ, ընդհանուր՝ 15 300:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 33.61%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 28.31%, վերջին 7 օրվանը՝ 31.86%: