
Չինաստանում կորոնավիրուսով մահացությունների թիվը հասել է 2004-ի, վարակով հիվանդությունների հաստատված դեպքերը գերազանցում են 74 000-ը, այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության ազգային ծառայությունը:
Չինաստանի իշխանությունները վստահեցնում են, որ վարակի նոր դեպքերը զգալիորեն նվազել են:
Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվությանը՝ չնայած վարակի նոր դեպքերի նվազման միտումին, դեռ շուտ է կանխատեսել, թե ինչպես կզարգանա համաճարակի հետագա ընթացքը։