
Առաջին համալսարանական կլինիկա տեխափոխված հիվանդներից 19-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել և նրանց բուժումը շարունակվում է առանց բարդությունների: Ինչ վերաբերում է այն երկու կանանց, ովքեր Մառնեուլիից են տեղափոխվել այս կլինիկա, նրանց վիճակը դեռ ծանր է: Տեղեկությունը տարածում է imedinews լրատվականը:
62-ամյա կինը ծանր վիճակում է, իսկ մեկ այլ՝ 61-ամյա հիվանդ, բուժվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Բոճորիշվիլի» կլինիկայում իրավիճակն անփոփոխ է: Այնտեղ կա 14 հիվանդ, այդ թվում՝ 2 անչափահաս:
Ըստ բժիշկների, նրանց վիճակը միջին ծանրության է և բարդություններ չկան: