Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում թեստավորված 1 169 քաղաքացիներից 607-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Սա համավարակի սկզբից մինչ այժմ գրանցված ամենաբարձր օրական ցուցանիշն է։
Դե ֆակտո տեղական իշխանությունները հայտնում են, որ Աբխազիայում ակտիվորեն շրջանառվում է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակը։
Նշենք, որ համավարակի ընթացքում Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 42 065 դեպք։ Վարակից մահացել է 590 քաղաքացի։
Չհաստատված տվյալներով՝ Վրաստանի օկուպացված շրջանում ապրում է մոտ 240 հազար մարդ։