Հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 719 247-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 389 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 660 518 մարդ։
Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 10 045:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.34%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.91%, վերջին 7 օրվանը՝ 8.68%: