
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսից թվով 4-րդ մահը: Տեղեկությունը տարածվել է կառավարության ստեղծած stopcov.ge կայքում:
Մահացածը 70 տարեկանից բարձր է եղել, բուժվում էր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում: Բուժումը մեկնարկել էր ապրիլի 8-ին, վարակման աղբյուրը Քոբուլեթիից էր, կորոնավիրուսին զուգահեռ ունեցել է այլ հիվանդություններ ևս:
Ապրիլի 18-ի դրությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 դեպք, այստեղից 86-ն ապաքինվել է, 4-ը՝ մահացել: