Վրաստանում կորոնավիրուսից բուժված առաջին պացիենտը հնարավոր է այսօր՝ մարտի 16-ին, դուրս գրվի հիվանդանոցից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
«Առողջացած պացիենտը հնարավոր է այսօր տուն գնա: Օրվա ընթացքում կրկին կգնահատվի նրա առողջական վիճակը: Կլինիկայից դուրս գրվելուց ևս մեկ շաբաթվա ընթացքում ինքնամեկուսացված կլինի»,- հայտարարել է Էզուգբայան:
Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 33 դեպք, կարանտինում է գտնվում 637 մարդ, հատուկ ուշադրության տակ 54 պացիենտ է: Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Վրաստան էր եկել Իրանից։