Հունիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 811 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 356 179 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 34 668 թեստավորում, որից 19 809-ը հակամարմինների արագ թեստով, 14 859-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 672 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 341 775 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 5 096:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.34 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.54%, վերջին 7 օրվանը՝ 2.36%: