Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ Վրաստան ներկրմանը, ժամկետներին ու պատվաստվող խմբերին:
Գամկղրելիձեն խոստացել է՝ վակցինայի Վրաստանում հայտնվելուց հետո առաջինը ինքը կպատվաստվի: Ըստ Գամկղրելիձեի՝ սա ընդունված կարգ է, Ամերիկայում առաջինը նախագահներն են պատվաստվում, արյան դոնոր դառնում:
Աշխարհում արդեն մի քանի վակցինա ստուգվել, հաստատվել է, օրինակ՝ Pfizer-ն ու Moderna-ն:
Գամկղրելիձեի խոսքով՝ որոշ երկրներում այն հասանելի կլինի դեկտեմբերից, իսկ լայնամասշտաբ տարածում կստանա հաջորդ տարվա գարնան ամիսներից:
Գակղրելիձեն նշել է նաև, որ վակցինա ձեռք բերելու համար մշակվում են նաև այլընտրանքային ճանապարհներ, ընթանում են բանակցություններ: Առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու բուժաշխատողները:
Վակցինան Վրաստան բերելուց հետո, խորհուրդ է տրվում պատվաստվել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսով վարակվել են փետրվար-մարտ ժամանակահատվածում: Ըստ վարակաբանի, կորոնավիրուսով վարակվելուց հետո, մարդկանց մոտ իմունիտետ է մշակվում 6-7 ամսով:
Ակնկալվում է, որ պետք է պատվաստվի բնակչության կեսից ավելին՝ 50-60 տոկոսը: