
Հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 236 028 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 5265 թեստավորում, այդ թվում 1945 հակամարմինների թեստով, 3320 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 224 189 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 2728:
Կարանտինային գոտում է գտնվում 508 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3867 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 762 պացիենտ: