Այսօրվանից՝ մարտի 1-ից PCR թեստավորումն այլևս չի ֆինանսավորվի պետության կողմից, սակայն կշարունակվի արագ հակագենային թեստավորման ծրագիրը։ Այս մասին տեղեկություն է տարածել առողջապահության նախարարությունը:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է.
«Covid-թեստավորման ռեժիմները վերանայվել են՝ հաշվի առնելով առկա համաճարակաբանական իրավիճակը։ «Օմիկրոն» շտամը մնում է երկրում տարածված հիմնական տարբերակը, և տարածման պիկային տեմպերը փոխվել են:
Հարկ է նշել, որ հոսպիտալացման ցուցանիշը նվազում է, և դեպքերի մեծ մասն անախտանիշ է անցնում կամ՝ թեթև ախտանիշերով։
COVID-19-ի ախտանիշ ունեցող քաղաքացիները, որոնց թեստի պատասխանը բացասական է, պետք է մնան մեկուսացման մեջ առնվազն 5 օր։ Հետագա կառավարման պլանը պետք է մշակվի՝ ըստ ախտանիշերի և կլինիկական վիճակի:
PCR թեստավորումը պահվում է միայն ռազմավարական նշանակության օբյեկտներում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար»: