
Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 19 անձ թեստավորման է ենթարկվել և բոլոր պատասխանները բացասական են: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Ինչպես լրագրողներին հայտնել է Էզուգբայան, ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս կա 44 պացիենտ:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդներից մեկին, որի վիճակը ծանր էր, Էզուգբայան ասում է, որ նրա վիճակը կայուն է և հետագա բարելավում է անկնկալվում:
Նշենք նաև, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է: