Վրաստանն արդեն հայտնվել է կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի ճիրաններում: Վրաստանում օրական միջինում գրանցվում է կորոնավիրուսով վարակման 5 000 և ավելի նոր դեպք:
Այսօր գրանցվել է 7 521 նոր դեպք, որից 1 254 դեպքը՝ լաբորատոր պայմաններում հաստատված «օմիկրոն» շտամն է։ Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես, այսօր գրանցվել է 4 171 նոր դեպք:
Կորոնաիրավիճակը մյուս շրջաններում հետևյալն է.
- Աջարիա՝ 801,
- Իմերեթի՝ 792,
- Շիդա Քարթլի՝ 308,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 302,
- Քվեմո Քարթլի՝ 285,
- Կախեթի՝ 263,
- Գուրիա՝ 193,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 171,
- Սամցխե Ջավախեթի՝ 108,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 55:
Նշենք, որ այսօրվա դրությամբ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1 006 864-ի: