Դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4033 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 143 376 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 061 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 121 621 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 1 342:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի —1 705
- Աջարիա —402
- Իմերեթի —624
- Քվեմո Քարթլի —286
- Շիդա Քարթլի —281
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի —273
- Կախեթի —239
- Գուրիա —84
- Մցխեթա Մթիանեթի —62
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի —9
- Սամցխե-Ջավախեթի —68։