Հոկտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1595 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 22 803 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
Կորոնավիրուսը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 563
- Աջարիա- 389
- Իմերեթի — 335
- Քվեմո Քարթլի — 77
- Շիդա Քարթլի — 69
- Սամեգրելո Զեմո Սվանեթի — 42
- Կախեթի — 17
- Գուրիա — 53
- Մցխեթա Մթիանեթի 26
- Սամցխե Ջավախեթի 24
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: