Հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1857 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 241 637 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 993 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 208 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 2 820:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի —754
- Աջարիա —97
- Իմերեթի —334
- Քվեմո Քարթլի —143
- Շիդա Քարթլի —113
- Գուրիա —30
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի —158
- Կախեթի —147
- Մցխեթա Մթիանեթի —41
- Սամցխե-Ջավախեթի —29
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11: