Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 738 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 225 893 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 192 թեստավորում, այդ թվում 7 074 հակամարմինների թեստով, 7 118 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 210 445 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 2 481:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 743
- Աջարիա — 115
- Իմերեթի — 301
- Քվեմո Քարթլի — 123
- Շիդա Քարթլի —100
- Գուրիա —46
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 138
- Կախեթի — 107
- Մցխեթա Մթիանեթի — 32
- Սամցխե-Ջավախեթի — 25
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8: