Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 224 155 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 451 թեստավորում, այդ թվում 8 313 հակամարմինների թեստով, 5 138 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 208 951 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2 443:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 837
- Աջարիա — 125
- Իմերեթի — 367
- Քվեմո Քարթլի — 132
- Շիդա Քարթլի —144
- Գուրիա —31
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 155
- Կախեթի — 147
- Մցխեթա Մթիանեթի — 34
- Սամցխե-Ջավախեթի — 28
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 12: