
Դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1881 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 218 724 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 655 թեստավորում, այդ թվում 6 747 հակամարմինների թեստով, 6 908 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 515 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 196 220 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 2 313:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 863
- Աջարիա — 97
- Իմերեթի — 259
- Քվեմո Քարթլի — 168
- Շիդա Քարթլի — 145
- Գուրիա — 35
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 112
- Կախեթի — 108
- Մցխեթա Մթիանեթի — 54
- Սամցխե-Ջավախեթի — 29
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11: