
Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3758 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 139 343 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 575 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 117 560 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1303:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1 595
- Աջարիա —623
- Իմերեթի —392
- Քվեմո Քարթլի —139
- Շիդա Քարթլի —127
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի —237
- Կախեթի —253
- Գուրիա —152
- Մցխեթա Մթիանեթի —126
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի —43
- Սամցխե-Ջավախեթի — 72