
Վրաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ։ Այսօր՝ փետրվարի 2-ին արձանագրվել է վարակման 26 հազարից ավելի նոր դեպք:
Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես, այսօր գրանցվել է 12 804 նոր դեպք:
Կորոնաիրավիճակը մյուս շրջաններում հետևյալն է.
- Իմերեթի՝ 3 689,
- Աջարիա՝ 2 190,
- Շիդա Քարթլի՝ 1 466,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 1 623,
- Քվեմո Քարթլի՝ 1 581,
- Կախեթի՝ 1 298,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 617,
- Սամցխե Ջավախեթի՝ 511,
- Գուրիա՝ 439,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 102: