Փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 583 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 260 480 է:
Երեկ իրականացվել է 16605 թեստավորում, որից 9917-ը հակամարմինների թեստով, 6688-ը՝ PCR թեստով:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 243
- Աջարիա — 34
- Իմերեթի — 98
- Քվեմո Քարթլի — 46
- Շիդա Քարթլի — 31
- Գուրիա — 10
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 58
- Կախեթի — 48
- Մցխեթա Մթիանեթի — 2
- Սամցխե-Ջավախեթի — 9
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 4: