Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. նոյեմբերի 23

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 958 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 108 690 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 351 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 89 170 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1012:

Կարանտինային գոտում է գտնվում 2 137 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6221 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 736 պացիենտ:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 2157
  • Աջարիա — 417
  • Իմերեթի — 537
  • Քվեմո Քարթլի — 190
  • Շիդա Քարթլի — 137
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 159
  • Կախեթի — 140
  • Գուրիա — 78
  • Մցխեթա Մթիանեթի — 89
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 14
  • Սամցխե-Ջավախեթի — 40: