
Նոյեմբերի 2-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 42 579 է:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 26 800 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 342:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 650
- Աջարիա — 389
- Իմերեթի — 441
- Քվեմո Քարթլի — 68
- Շիդա Քարթլի — 51
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 114
- Կախեթի — 20
- Գուրիա — 28
- Մցխեթա Մթիանեթի — 51
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 13
- Սամցխե-Ջավախեթի — 27: