Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 93 092 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 73 877 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 753:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1256
- Աջարիա — 664
- Իմերեթի — 538
- Քվեմո Քարթլի — 243
- Շիդա Քարթլի — 175
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 304
- Կախեթի — 238
- Գուրիա — 127
- Մցխեթա Մթիանեթի — 91
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6
- Սամցխե-Ջավախեթի — 55: