Հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 236 028 է:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 5265 թեստավորում, այդ թվում 1945 հակամարմինների թեստով, 3320 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 224 189 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 2728:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 290
- Աջարիա — 47
- Իմերեթի — 44
- Քվեմո Քարթլի — 15
- Շիդա Քարթլի — 46
- Գուրիա — 6
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 31
- Կախեթի — 35
- Մցխեթա Մթիանեթի — 15
- Սամցխե-Ջավախեթի — 8
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: