Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997 հակամարմինների թեստով, 6830 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 3022:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 469
- Աջարիա — 52
- Իմերեթի — 107
- Քվեմո Քարթլի — 44
- Շիդա Քարթլի — 51
- Գուրիա — 12
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 73
- Կախեթի — 47
- Մցխեթա Մթիանեթի — 18
- Սամցխե-Ջավախեթի — 24
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6