Հոկտեմբերի 30-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1696 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 37 263 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2906 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 19 810 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 285:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 683
- Աջարիա — 381
- Իմերեթի — 313
- Քվեմո Քարթլի — 117
- Շիդա Քարթլի — 59
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 60
- Կախեթի — 19
- Գուրիա — 18
- Մցխեթա Մթիանեթի — 1
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11
- Սամցխե-Ջավախեթի — 34
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: