Հոկտեմբերի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 30 303 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 11 370 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 215:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 913
- Աջարիա — 296
- Իմերեթի — 337
- Քվեմո Քարթլի — 89
- Շիդա Քարթլի — 54
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 90
- Կախեթի — 13
- Գուրիա — 32
- Մցխեթա Մթիանեթի — 30
- Ռաճա-Լեչխումի — 7
- Սամցխե-Ջավախեթի — 11
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: