Դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2501 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 164 976 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3988 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 137 499 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 1 540:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1060
- Աջարիա — 337
- Իմերեթի — 397
- Քվեմո Քարթլի — 175
- Շիդա Քարթլի — 108
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 177
- Կախեթի — 80
- Գուրիա — 32
- Մցխեթա Մթիանեթի — 90
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0
- Սամցխե-Ջավախեթի — 45: