Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2981 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 201 368 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2001 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 169 282 մարդ: Վարակից երկրում մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 1953:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1282
- Աջարիա — 228
- Իմերեթի — 489
- Քվեմո Քարթլի — 229
- Շիդա Քարթլի — 160
- Գուրիա — 64
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 227
- Կախեթի — 145
- Մցխեթա Մթիանեթի — 87
- Սամցխե-Ջավախեթի — 55
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 15: