Հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլիի խոսքով, վերջին օրերի ընթացքում, կորոնավիրուսի պատճառով, Վրաստանում հյուրանոցների ամրագրումների 90%-ը չեղարկվել է:
Ալավերդաշվիլին նշել է, որ նոր կորոնավիրուսի պատճառով ամենամեծ խնդիրները հյուրանոցներն ունեն:
«Ամենամեծ հարվածը մենք ենք ստացել: Վերջին օրերի ընթացքում մարտ-ապրիլ ամսիների ամրագրումների 80-90%-ը չեղարկվել են, ինչը նշանակում է, որ ոլորտը, գրեթե, սնանկացման եզրին է: Կորոնավիրուսը գլոբալ խնդիր է և ոչ ոք մեղավոր չէ, սակայն, հիմա, պետք է մտածենք իրավիճակից դուրս գալու մասին»,- հայտարարել է Ալավերդաշվիլին: