
Կորոնավիրուսի պատճառով Թերջոլայի մունիցիպալիտետի Ղվինկիթի գյուղը փակվել է: Հսկիչ անցակետեր են տեղադրվել գյուղի մուտքերի մոտ, որտեղ հսկողություն են իրականացնում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների աշխատակիցները:
Երեկ` ապրիլի 22-ին, Ղվինկիթիում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 4 քաղաքացու մոտ, գյուղում այս պահին վարակվածների թիվը կազմում է 10:
«Ղվինկիթի գյուղում վարակակիրների թիվն ավելացել է: Երեկ երեկոյան գյուղը փակելու մասին որոշում ենք կայացրել»,- հայտարարել է Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն:
Գյուղում 705 ընտանիք կա: