
Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը մտադիր չէ դադարեցնել դասապրոցեսը կրթական հաստատություններում։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն:
Ըստ նախարարի, այս պահին համաճարակի վտանգ չկա:
Վրաստանը երկու շաբաթով արգելափակել է մուտքը դեպի Իրան: Սահմանափակումները վերաբերում են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային (այլ երկրների միջոցով) ճանապարհներին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: