Կորոնավիրուսի նոր թվերն ու համաճարակային իրավիճակը Վրաստանում

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, 936 հիվանդ դուրս է գրվել  քովիդ կլինիկաներից, ապաքինվածների ընդհանուր թիվը 340 328 է:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 311-ով:

StopCov- ի  համաձայն՝ համաճարակի սկզբից մինչ օրս հաստատվել է վարակի 354 276 դեպք:

Օրվա ընթացքում արվել է 10 442 թեստ`այդ թվում 5216 անտիգենի:

Վարակման օրական դրականության ցուցանիշը  2.98% է,  վերջին 14 օրվա ընթացքում `2.61%, վերջին շաբաթվա  ընթացքում` 2.3%:

Պատվաստվել է 207 470 մարդ,  728-ը ՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: