
Փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24 201 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 200 124-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 10 732 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 020 510 մարդ։
Վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 15 016:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 28.41%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 21.96%, վերջին 7 օրվանը՝ 24.96%: